00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Կարմիր հոկտեմբերին. ի՞նչ տվեց հայերին հեղափոխությունը

© Sputnik / A.Hekekyan / Անցնել մեդիապահոցПлощадь Ленина в Ереване
Площадь Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից ուղիղ 100 տարի է անցել։ Այն բազմաթիվ առումներով դարձավ ճակատագրական ամբողջ հայ ժողովրդի համար,՝պատրաստելով նրա համար ինչպես անկումներ, այնպես էլ թռիչքներ:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. 1917 թ. նոյեմբերի 7-ի հոկտեմբերյան հեղափոխությունը (հոկտեմբերի 25-ը, ըստ հին տոմարի), որոշ չափով դարի իրադարձություն դարձավ Հայաստանի համար, ասել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Բայց ո՞րն էր հեղափոխության վճռական դերը: Ինչո՞ւ հայերը չկարողացան հաղթահարել երկրի համար ճակատագրական խնդիրները:

«Պատմական տեսանկյունից հեղափոխությունը մեծ հարված է հասցրել, քանի որ Արևմտյան Հայաստանի խնդիրն արդեն լուծման փուլում էր: Չէ՞ որ հենց այդ տարիներին ռուսական զորքերը գտնվում էին Արևմտյան Հայաստանի տարածքում»,- նշեց Մինասյանը:

Խաղաղության մասին հռչակագիր

Հեղափոխությունից հետո Ռուսաստանն ընդունեց «Խաղաղության մասին» հռչակագիրը, որը ենթադրում էր անհապաղ խաղաղություն առանց բռնագրավումների և փոխհատուցման, առանց օտար տարածքների բռնագրավման և պարտվածներից նյութական կամ դրամական փոխհատուցման պարտադիր հավաքագրման:

Այդ իսկ պատճառով ռուսական զորքերը դուրս եկան Արևմտյան Հայաստանից, չնայած այն բանին, որ արդեն ընդունվել էր այդ հռչակագիրը, ասաց Մինասյանը:

«Ռուսական զորքերի դուրսբերումը հանգեցրեց բացասական հետևանքների, և արդյունքում մենք կորցրեցինք ամբողջ Արևմտյան Հայաստանը, մինչդեռ նախատեսվում էր ստեղծել Արևմտյան Հայաստանի տարածք, որը Ռուսաստանի վերահսկողության տակ էր լինելու»,- հավելեց Մինասյանը:

Ըստ էության, հայերն իրենց հողերը հենց Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ կորցրեցին, հավելեց պատմաբանը։ Նա նաև նշեց, որ հայերը դրանում ամենաակտիվ մասնակցությունն ունեին։

«Հիշենք հեղափոխության այն մարտիկներին, որոնք «ամենաթեժ» պահերին Լենինի կողքին էին կանգնած, օրինակ, Սարգիս Լուկաշինը, ու ի դեպ, շատերը մահացան հենց բոլշևիկյան հեղափոխության օրերին»,– ասաց պատմաբանը։

Ялтинская конференция - Sputnik Արմենիա
Թուրքիան, վախենալով ԽՍՀՄ–ից, ընկել էր ԱՄՆ–ի գիրկը

Մի քանի տարուց, նրա խոսքով, գիտաժողովներ եղան Մոսկվայում ու Կարսում (1921 թվականին), որոնցից հետո հայերը հողերից զրկվեցին… Հայ – թուքական սահմանն այն ժամանակ գծվեց Արաքս ու Ախուրյան գետերով։

Մինասյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 2–ին, երբ դաշնակցական կառավարությունն իշխանությունը բոլշևիկներին փոխանցեց, պայմաններից մեկը 1914 թվականների սահմանների վերականգնումն էր, սակայն մինչ պատերազմյան սահմաններին վերադառնալու փորձը հաջողությամբ չպսակվեց, քանի որ խորհրդային իշխանությունը Մոսկվայում կնքեց այն չարաբաստիկ պայմանագիրը, հիշեցրեց պատմաբանը։

Նրա խոսքով` 1920 թվականին, արխիվային փաստաթղթերի համաձայն, Ռուսաստանն ու Թուրքիան գաղտնի համաձայնության էին հասել, որն ուղղված էր Հայաստանի խորհրդայնացմանը, ընդ որում` բռնի կերպով։

«Ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է ընդունի բոլոր պայմանները։ Հենց դա պետք է հարթեր իրավիճակն ու վերադարձներ հայկական հողերը, սակայն հայկական իշխանությունն ինքն իրեն գործից մեկուսացրեց։ Այն ժամանակ Սիմոն Վրացյանի իշխանությունը զիջեց բոլշևիկներին։ Հայաստանը խորհրդային դարձավ, բայց բոլշևիկներն իրենց խոստումները չկատարեցին, քանի որ թուրքերի հետ պայմանավորվածություն ունեին»,- ասաց Մինասյանը։

Հայաստանը զիջե՞ց

Մինասյանը հավելեց, որ դեկտեմբերի 2–ից հետո, երբ ձևավորվեցին իշխանության մարմինները, դեկտեմբերի 6–ին Հեղկոմը Երևան ժամանեց։ Այդ շտաբում բոլշևիկների շարքերում ամենաակտիվը Ավիս Նուրիջանյանն ու Գևորգ Աթաբեկյանն էին։

Мир согласно Страбону - Sputnik Արմենիա
Հայաստանը քաղաքակրթության կենտրոնն է աշխարհի ամենահին քարտեզում

«Չնայած դեկտեմբերի 2–ին կնքված պայմանագրին (1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը), նրանք Ռյազան աքսորեցին հայկական բանակի ավելի քան 1400 սպայի։ Բնակչության հետ դաժան վերաբերմունքը հանգեցրեց 1921 թվականի քաղաքացիական պատերազմի (Փետրվարյան ապստամբություն)։ 30-ական թվականներին ստալինյան ճնշումների զոհ դարձան մի շարք հայտնի մարդիկ` սկսած Եղիշե Չարենցից ու Ակսել Բակունցից մինչև մյուս մտավորականներն ու զինվորականները։ Գրեթե բոլորի համար մահապատիժ է սահամնվել։ Ու այդ ամենը բոլշևիկների բռնի քաղաքականության հետևանք է»,– ասաց պատմաբանը։

Այդ տարիներին արգելված էին նաև կրոնն ու եկեղեցին։ Ամենը շարունակվել է մինչ 1940 թվականը։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ձեռքբերումներ էլ են եղել։

«Խոշոր ներդրումներ են արվել արդյունաբերության տարբեր ոլորտներում, հատկապես էլեկտրոնիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի մեջ։ Լավ էր զարգանում գիտությունն ու տեխնիկան, գյուղատնտեսություն ու մշակույթը»,– հավելեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ հիմքի վրա է ստեղծվել Հայաստանի երրորդ հանրապետությունը։

Լրահոս
0