Հայաստանի մշակույթի նախարարը կրկին «հեփի էնդ» է խոստացել օտարերկրյա ընկերություններին

© Pixabay / JosepMonterКинокамера
Кинокамера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտասահմանյան պրոդյուսերներին հարկավոր է գրավել, հայտարարել է նախարարը դեռևս մեկ տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արտասահմանյան կինոընկերություններին արտոնություններ տալու մասին օրինագիծն արդեն քննարկվում է կառավարությունում: 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին Խորհրդարանում հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
ՀՀ կրթության և գիտության նախարարը դատապարտում է բանակից տարեկետումը, թեև ինքը չի ծառայել

Արտասահմանյան արտադրողներին կառաջարկվեն  ինչպես հարկային, այնպես էլ նկարահանման արտոնություններ:

Բացի այդ, նախարարությունը նաև կներկայացնի բիզնեսի մոդել հայկական ընկերությունների հետ գործակցելու համար (հատուկ էֆեկտներ, դիզայն, մուլտֆիլմերի համար շարժման «ֆիզիկա» և այլն)։

«Մենք ցանկանում ենք ստեղծել քաղաք, որտեղ բոլոր նման ընկերությունները կարող են պատվերները կատարել»,- ասաց նախարարը:

Նշենք, որ նախարարն արտասահմանյան կինոընկերությունները հարկերից ազատելու մասին  հայտարարել էր նաև մեկ տարի առաջ, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

2018-ին ֆիլմարտադրությանը կհատկացվի 611 մլն դրամ: Նպատակները գրեթե նույնն են, ինչ անցյալ տարի՝ 18 խաղարկային և 9 վավերագրական ֆիլմ, 4 մուլտֆիլմ, ինչպես նաև հին ֆիլմային ֆոնդի թվայնացում` 2 խաղարկային և 5 վավերագրական ֆիլմ:

Լրահոս
0