Կրթությանը «պահակ հարկավոր չէ». հայկական դպրոցներում փոփոխություններ կլինեն

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցերեկային պահակներ դպրոցներին գործնականում հարկավոր չեն, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կրթության որակը չի տուժի դպրոցներում կրճատումներից: Այդ մասին 2018 թ. Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Кинокамера - Sputnik Արմենիա
Հայաստանի մշակույթի նախարարը կրկին «հեփի էնդ» է խոստացել օտարերկրյա ընկերություններին

Կարելի է կրճատել, օրինակ, պահակներին, եթե դպրոցում մեկից ավելի լինեն: Նա հավելեց, որ դպրոցներին ցերեկային պահակներ, ընդհանրապես, պետք չեն:

Նշենք, որ բյուջեի նախագծի համաձայն, 2018 թ. հանրային հատվածում նախատեսվում է 5500 մարդ կրճատել, այդ թվում, կրթության ոլորտում՝ 2,800-, առողջապահությունում՝ 1 600։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն, իր հերթին, հորդորել է ուշադրություն դարձնել ոչ թե կրճատումների, այլ մասնագետների վերապատրաստման, այդ թվում, մարզերում աշխատելու վրա:

«Հանրապետությունում կա 600-700 բժշկի աշխատատեղ: Բուժաշխատողներ կան, որոնք ոչ լիարժեք են ծանրաբեռնված, ուստի մենք պետք է կադրերն ավելի համաչափ բաժանենք»,- ասել է նա:

Լրահոս
0