ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 15-17, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.10C (1970 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —4.90C (1978 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.30C։