Հայերը Եվրոպայի առաջանությունից առանց մեդալի չեն վերադառնա

© Sputnik / Asatur YesayantsЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ նվաճեցին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունք ցույց տվեց: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ հետևում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:

Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն:

 

 

Լրահոս
0