00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջուկային ֆիզիկայի հայ հայրը, կամ ինչպես Ալիխանյանը «կանխագուշակեց» կոլայդերը

© Sputnik / A.Hekekyan / Անցնել մեդիապահոցУченые А. И. Алиханян и Г. Т. Сиборг
Ученые А. И. Алиханян и Г. Т. Сиборг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է ականավոր գիտնական, ԽՍՀՄ–ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մեկի մասին։

Արտեմ Ալիխանյանը ԽՍՀՄ-ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է, որի անունը կապվում է Արագածի և Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ստեղծումը։ Այս ինստիտուտը համեմատում են Հարվարդի համալսարանի հետ։

Արտեմ Ալիխանյանը ծնվել է 1908 թվականին, իսկ 1920-ին նրա ընտանիքը հիմնավորվել է Թիֆլիսում։ Հայրը` Իսահակ Ալիխանյանը, «աշխատավոր մտավորականության» ներկայացուցիչ էր` գնացքի մեքենավար, և մշտապես ապահովված էր աշխատանքով։ Ալիխանյանները, իհարկե, հարուստ չէին, բայց կարիքի մեջ էլ չէին ապրում։

Джеймс Багян - Sputnik Արմենիա
Այդ եռանդուն հայը, կամ ինչպես Բաղյանը բացահայտեց տիեզերքը

Արտեմը Թիֆլիսում թերթեր էր բաժանում, հետո մատուցող էր աշխատում ինչ-որ վայրում, որտեղ ափիոն էին ծխում։ Դրանով հանդերձ, 1925թ. Արտեմ Ալիխանյանն ընդունվեց Թբիլիսիի 100-րդ աշխատանքային դպրոցի 8-րդ դասարան և, էքստեռն հանձնելով քննությունները, ստացավ ավարտական ատեստատ։ 1926-ին ընդունվեց Լենինգրադյան ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ:

Նա լավ ուսանող էր, այլապես բուհն ավարտելուց հետո 1930 թվականին նրան չէին ուղարկի լեգենդար ակադեմիկոս Աբրամ Իոֆեի թևի տակ աշխատելու։ «Խորհրդային ֆիզիկայի հոր» անցկացրած սեմինարներից հետո Ալիխանյանը կողմնորոշվեց նաև գիտական ուղղության հարցում։

1930 թվականներին նա սկսեց համատեղ աշխատել եղբոր` Աբրահամի հետ։ Գիտական խմբի կազմում եղբայրները աշխարհում առաջիններից մեկն էին, որ ուսումնասիրեցին արհեստական ռադիոակտիվությունը։ Բաց և բացառիկ ուսումնասիրություններ շատ են եղել, բայց դրանց նկարագրությունը քիչ հասկանալի է նրանց համար, ովքեր մասնագետ չեն, իսկ տասնամյա գործունեության արդյունքում Արտեմ Ալիխանյանը 1941 թվականին արժանացավ Ստալինյան պարգևի` պաշտպանելով երկու դիսերտացիա։

Տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը ստիպում էր դիտարկումներ անցկացնել լեռնային տեղանքում։ Գիտական խումբը` Ալիխանյանի ղեկավարությամբ, մեկնեց Էլբրուս, այնուհետև նախատեսում էր ուսումնասիրություններ կատարել Պալմիրայում, բայց պատերազմը խանգարեց իրագործել ծրագիրը։ Լենինգրադի պաշտպանության, ռազմական նոր տեխնիկա և զենք ստեղծելու համար ձևավորվեց Ռազմատեխնիկական հանձնաժողով` ակադեմիկոս Ն.Ն. Սեմյոնովի ղեկավարությամբ, հանձնաժողովի կազմում ընդգրկվեց նաև Արտեմ Ալիխանյանը։

Ֆիզտեխից նա առաջիններից մեկն էր, որ կամավոր գրվեց և մեկնեց ամենավտանգավոր գոտի` Կոնշտադ, որտեղ նա պաշտպանական թեմայով գիտական աշխատանքներ անցկացնելու առաջադրանք ստացավ։

Икорный магнат Армен Петроссян - Sputnik Արմենիա
«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի». ինչպես հայը կայսրություն կառուցեց զրոյից

Շուտով որոշվեց բանակից հետ բերել մասնագետներից մի քանիսին, որոնք պետք էին թիկունքում կարևորագույն աշխատանքներ անելու համար։ Նրանց թվում էր նաև Արտեմ Ալիխանյանը։ Նա պաշտպանական առաջադրանքները կատարելու համար Լենինգրադ էր մեկնում ռազմաճակատի գծով, և այդ թռիչքները չափազանց ռիսկային էին ու գործընկերներից շատերի զարմանքն էին հարուցում։

Պատերազմի պատճառով դադարեցված հետազոտությունները շարունակելու համար Ալիխանյան եղբայրները դիմեցին ակադեմիկոս Ս.Վավիլովին և ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Լ. Օրբելուն` խնդրելով 1942թ. թույլ տալ դեպի Արագած լեռ արշավ կազմակերպելու և այնտեղ տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ զբաղվելու համար։ Թույլտվությունը տրվեց Հայաստանի ԿԿ-ի հատուկ ցուցումով` եթե գերմանացիները ճեղքեն Կովկասի միջով, պետք է ձուլվել պարտիզանական ջոկատներին։

Նույն տարում սկսեցին քննարկել Երևանում ֆիզիկայի ինստիտուտ բացելու հարցը, և այն գրեթե ակնթարթորեն կազմավորվեց։ Տնօրեն նշանակվեց Աբրամ Ալիխանյանը, իսկ Արտեմը դարձավ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Ֆիզիկայի ինստիտուտի առաջին հաստիքացուցակում 8 գիտաշխատող և մեկ լաբորանտ կային։ Արդեն պատերազմից հետո` 1946 թվականին, Արտեմ Ալիխանյանը ստացավ հատուկ առաջադրանք` մեկնել Գերմանիա և տեղում ընտրել ռազմաավարային սարքավորումները։

1956 թվականից Արտեմ Ալիխանյանի գիտական կենսագրությունում նոր փուլ մեկնարկեց։ Ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդում քննարկվեց լիցքավորված մասնիկների ժամանակակից արագացուցիչ ստեղծելու հարցը։ 1957 թվականին նախատեսված էր Երևանում կառուցել էլեկտրոնային-օղակավոր արագացուցիչ։ Հայաստանի կառավարությունը տեղ հատկացրեց արագացուցիչ և բնակելի ավան կառուցելու համար, և Արտեմ Ալիխանյանը մի խումբ աշխատակիցների հետ գնաց տարածքը տեսնելու։ Կիևյան կամրջից 400 մետր այն կողմ ճանապարհը վերջացավ, նրանք մի կերպ հասան նշված վայր և տեսան այն ամայի տարածքը, որը լի էր թռչուններով, օձերով ու կարիճներով։

Լավատես Ալիխանյանը որոշեց. «Այն, ինչ ես անեմ, այստեղ պիտի լինի։ Ֆիզիկայի ինստիտուտ, լաբորատորիաներ։ Գետնի տակ` հզոր արագացուցիչ։ Քաղաք։ Հրապարակ։ Հյուրանոց։ Աշխատակիցների համար տներ` եռահարկ քոթեջներ։ Խանութներ։ Մանկապարտեզ։ Պոլիկլինիկա»։

Եվ Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ մեկնարկեց ԽՍՀՄ-ում ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչի կառուցումը։ Բարդ սարքավորման շինարարությունը դժվարագույն փորձություն դարձավ։ Գիտնականներից շատերը այն նույնիսկ «Ալիխանյանի արկածախնդրություն» անվանեցին։ Ֆիզիկայի ինստիտուտն այդ ժամանակ Գիտությունների ակադեմիայի կազմում էր, որի համեստ բյուջեն չէր կարող իրագործել այդ հսկայական նախագիծը։ Արտեմ Ալիխանյանը շատ լավ էր հասկանում դա, և 1962 թվականին ինստիտուտը տեղափոխեց ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետկոմիտեի ենթակայության տակ, ինչը թույլ տվեց ստանալ անհրաժեշտ ֆինանսավորումն ու նյութատեխնիկական ապահովումը` արագացուցիչ կառուցելու համար։

Ալիխանյանն առաջին եվրոպացի ֆիզիկոսն էր, որ ընտրվեց Հարվարդի ինստիտուտի (ԱՄՆ) Լեյբ-պրոֆեսոր: 1973թ. Ալիխանյանն ազատվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից:

Ոչ միայն 20-րդ դարի, այլև մեր բազմադարյա պատմության ականավոր հայերից մեկը վախճանվեց 1978թ. Մոսկվայում թոշակի անցնելուց 5 տարի անց և թաղվեց Երևանի ազգային Պանթեոնում:

Լրահոս
0