00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեխնոլոգիական Հայաստանը մի՞ֆ է. հայկական սմարթֆոններն ու պլանշետները մրցակցությանը չդիմացան

© Sputnik / Asatur YesayantsАрмфон
Армфон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական արտադրության սմարթֆոններն ու պլանշետները կորցրել են հետարքրքությունը, որովհետև չկարողացան մրցակցությանը դիմանալ, փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Սարքերն արտադրողներն ասում են` ամեն ինչ դեռ առջևում է։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Արտադրված է Հայաստանում». սմարթֆոնների ու պլանշետների վրայի այս դաջվածքը ոգևորիչ էր հայերի, էկզոտիկ` արտասահմանցիների համար։ ArmTab-ն ու ArmPhone-ը մեծ բումով մուտք գործեցին հայկական շուկա նախորդ տարվա հունիսին, հետո այս թեմայի շուրջ աղմուկն ու հետաքրքրությունը մարեց։

Армфон - Sputnik Արմենիա
Ռուսաստանցի նախարարին նվիրած Armphone–ը ծաղրի է արժանացել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալով` 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ։ Իսկ դա 96.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ 2016-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 պլանշետ: Նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 330 բջջային հեռախոս։ Այս թիվն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 68.4 տոկոսով: 2016 թվականին արտադրվել է 1 045 հատ բջջային հեռախոս:

ArmTab-ի ու ArmPhone-ի վաճառքի գրասենյակում ասում են` սխալ է հաշվարկել հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածը, քանի որ իրենք արտադրությունը սկսել են միայն հունիսին։ Սպասեք, դեռ թվերը կավելանան, հորդորում են այնտեղից։

«Անընդհատ զանգեր կան, հետաքրքրվում են, աշխուժություն կա։ Այս պահին նոր մոդելի հեռախոս է պատրաստվում։ Շատ մարդիկ կան, որ պատրաստ են հայկական հեռախոս գնել, նրանց համար սկզբունքային է, որ հեռախոսի վրա լինի` արտադրված է Հայաստանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին վաճառքի գրասենյակից։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, հայկական արտադրության սմարթֆոնների ու պլանշետների մեծ վաճառք ակնկալել զուտ հայկականությունից ելնելով` միամտություն է։ Շուկայում կան խոշոր խաղացողներ, որոնց կողքին հայկականը մրցակցային չէր կարող լինել։

«Հայկական արտադրանքն աճ ունեցավ զուտ հայկական բրենդինգի վրա, այնպես չէ, որ գնային ու որակական առումով շահեկան էր։ Կամ պետք է լավ մարքեթինգ անել ու վաճառել ավելի թանկ ապրանք, կամ պետք է էժան ապրանք տալ։ Մեզ մոտ կարող են բրենդինգ անել սփյուռքի համար, բայց այդ շուկան էլ արագ կհագենա, ինչը հիմա տեսնում ենք»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Հայաստանում կա 15-16 հազար ՏՏ աշխատող։ Այս ներուժով չի կարելի խոսել տեխնոլոգիական Հայաստանի մասին։

«Միֆ եմ համարում, որ կարող ենք սմարթֆոնների ու պլանշետների արտադրության մեջ հաջողություն ունենալ»,-ասաց նա։

Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանին պետք էլ չէ այս հարցում մրցակցել լուրջ արտադրողների հետ։ Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` ոտքը պետք է վերմակին համապատասխան մեկնել։

Լրահոս
0