Դիտարկում շփման գծում. Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցПервый замглавы СММ ОБСЕ на Украине А. Хуг посетил г. Ясиноватая в Донецкой области
Первый замглавы СММ ОБСЕ на Украине А. Хуг посетил г. Ясиноватая в Донецкой области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Լրահոս
0