Հայաստանը կսկսի «վախեցնել» ծխողներին 2018 թվականի ամռանից

© Sputnik / Asatur YesayantsМагазинная лавка. Сигареты
Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն, ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» նկարներ կտեղադրի 2018 թվականի հուլիսից։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ԵՏՀ կոլեգիան կհետաձգի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի կատարումը ծխախոտային արտադրանքի համար մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը։

ԵՏՀ–ի նոր որոշման համաձայն (նախկինն ընդունվել է 2015 թվականի մայիսի 12-ին)` ծխախոտի ներկայիս տուփերը կսկսեն գործել 2018 թվականի հուլիսի 15-ից։

ԵԱՏՄ մյուս երկրների համար անցումային շրջանը, ԵՏՀ կոլեգիայի ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, ավարտվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ին։

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Այստեղ չեն ծխում. ԵԱՏՄ–ում ծխախոտի սիրահարներին նորամուծություններ են սպասվում

Նշենք, որ ԵԱՏՄ երկրներում նոյեմբերի 15-ից ծխախոտի բոլոր տուփերը ձևավորված են լինելու նորովի։ Այսուհետ սարսափելի պատկերներ կզետեղվեն տուփի երկու կողմերում. դիմերեսի վերին հատվածում և հակառակ կողմի ներքևի հատվածքում։ Պատկերը պետք է զբաղեցնի տուփի ընդհանուր մակերեսի ոչ պակաս, քան 50 տոկոսը։ Նկարների վրա պետք է պատկերված լինեն ծխելու հետևանքով վնասված մարդու տարբեր օրգաններ, ինչպես նաև բացատրական գրություն լինի այն մասին, թե կոնկրետ ինչ է պատկերված նկարում։

Բացի այդ, ծխախոտի տուփի մեջ արգելվելու է տարբեր ներդիրների տեղադրումը, որոնք հաճախ գովազդային բնույթ են կրում, քանի որ դրանցով հնարավոր էր քողարկել սարսափելի պատկերները։ Ծխախոտի տուփի կողքի հատվածում գրված է լինելու, որ ապրանքը թույներ է պարունակում։ Բացի այդ, տուփերի վրա արգելված կլինի զետեղել պատկերներ և գրություններ, որոնք ծխախոտային արտադրանքը սննդամթերքի հետ են ասոցացնելու։

ՀՀ–ի համար բացառություն է արվել քանի որ, հայ արտադրողները չեն հասցնի մինչև նշված ժամկետը սպառել հին պիտակներով արտադրանքի մեծ պահուստները, ինչը կարող է մեծ ֆինանսական կորուստների պատճառ դառնալ և բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա:

Լրահոս
0