Մխիթարյան. Հայաստանը լավ շանսեր ունի Եվրո-2020–ին մասնակցելու համար

© Sputnik / Aram NersesyanМатч Армения - Польша. Генрих Мхитарян
Матч Армения - Польша. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականի և «ՄՅու»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի, Հայաստան-Բելառուս հանդիպման և Հայաստանի հավաքականի շանսերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը լավ շանսեր ունի Եվրո 2020–ին մասնակցելու համար, թեպետ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հետ զրույցում։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ թիմին է երկրպագել մանկության տարիներին

«Թե ինչպիսի մարզավիճակում եմ ցույց կտան հանդիպումները: Մրցաշրջանի միջնամասում ենք, կարելի է ասել մեկ երրորդ մասում: Ամեն ինչ նորմալ է: Այս հանդիպումները լավ հնարավորություն են այն ֆուտբոլիստների համար, ովքեր նոր են հրավիրել հավաքական կամ քիչ խաղեր են անցկացրել հավաքականում: Նրանք պետք է ապացուցեն մարզչին, որ կարող են մյուս խաղերին նույնպես հրավիրել:

Ամենակարևորն այն է, որ լավ պատրաստվենք: Շատ մեծ հնարավորություն կա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն դեռևս շուտ է այդ խաղերի վերաբերյալ մտածել»,- ասել է Մխիթարյանը:

Վաղը` նոյեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում կմրցի Բելառուսի ազգային ընտրանու հետ:

Լրահոս
0