00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ամատունի Վիրաբյան
Գյուղեր են եղել, որոնց բնակիչները ոչնչացվել են ամբողջությամբ. ինչպե՞ս վերականգնել. Ամատունի Վիրաբյան
09:19
4 ր
Սուրեն Պարսյան
Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում. Սուրեն Պարսյան
09:23
7 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացիր ինքնաթիռից. հայկական երկնքում սիրողական օդաչուներ են հայտնվելու

© Sputnik / Karen YepremyanСамолет Piper PA-28-181
Самолет Piper PA-28-181 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող Հայաստանի ավիաուսումնական կենտրոնը նվեր է պատրաստել թռիչքի սիրահարներին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը այժմ այն սակավաթիվ երկրներից մեկն է, որտեղ կնախապատրաստեն ապագա օդաչուներին։ Տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, հետաքրքրվել են Հայաստանի ավիաուսումնական կենտրոնի կողմից անցկացվող դասընթացներով, ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Սա մեր ավիաուսումնական կենտրոնի համար նոր փուլ է։ Օդաչուների նախապատրաստման դասընթացները պահանջված կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում։ Մենք արդեն հայտ ունենք Ռուսաստանից», – դասընթացների շնորհանդեսի ժամանակ ասաց Ավետիսյանը։

10 մլն դրամ արժողությամբ դասընթացները, երկու փուլով են անցկացվում` 104 ժամ տեսական և 48 ժամ գործնական պարապմունքներ` Piper PA-28-181 օդանավով։ Այն «Զվարթնոցում» արդեն սպասում է իր առաջին ուսանողներին։

«Օդանավի ղեկին նստելուց առաջ ուսանողները պետք է պատրաստվածություն անցնեն առցանց–սիմուլյատորի վրա։ Տեսական պարապմունքների համար նախատեսված է 104 ժամ, գործնական պարապմունքները` 45 ժամ են կազմում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության թռիչքային գործունեության վարչության ղեկավար, գլխավոր մասնագետ–տեսուչ Միսակ Դոյդոյանը։

© Sputnik / Karen YepremyanՄիսակ Դոյդոյան
Главный управления гражданской авиации, управления летной деятельности, главный специалист-инспектор Мисак Дойдоян - Sputnik Արմենիա
Միսակ Դոյդոյան

Նրա խոսքով` հաջորդ փուլը լինելու է վարժանք ինքնաթիռի վրա, որը նախատեսված է օդաչու ուսանողներին նախապատրաստելու համար։ «Մեքենան» հնարավորություն է տալիս զգալ առավելագույն ծանրաբեռնվածությամբ իրական թռիչքը և տեսանելի դարձնել այն տեղանքը, որի վրայով անցնելու է ինքնաթիռը։

«Այստեղ նաև ուսումնասիրում և նախնական հմտություններ են ձեռք բերում արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու համար։ Սովորում են, թե ինչպես է պետք ճիշտ գործել ֆորս–մաժորի դեպքում», – ասաց Դոյդոյանը։

Վերջնական փուլը` Piper PA-28-181 օդանավով թռիչքն է լինելու, որը 1.1 տոննա քաշ ունի։ Այն շատ հարմար է ուսանողների համար, նրա բնութագրերն իդեալական են` ուսում անցնելու համար, նրանով թռչելը հեշտ է։

Քննությունները հանձնելուց և հմտություններ ձեռքբերելուց հետո, ուսանողները համապատասխան սերտիֆիկատներ կստանան, որոնք մասնավոր թռիչքներ իրականացնելու հնարավորություն կընձեռեն նրանց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից։

© Sputnik / Karen YepremyanՈւսումնական առցանց–սիմուլյատոր
Учебный онлайн-симулятор полетов - Sputnik Արմենիա
Ուսումնական առցանց–սիմուլյատոր

ICAO  միջազգային օրենսդրության համաձայն` մասնավոր օդաչուների համար տարիքային սահմանափակումներ չկան. մասնավոր թռիչք կարող է իրականացնել ցանկացած չափահաս տարիքի մարդ։ Սակայն ուսուցում անցնելու համար յուրաքանչյուրը պետք է հատուկ բժշկական հանձնաժողովի թույլտվություն ստանա։

Հայաստանի քաղավիացիան հիմնադրվել է 1933 թվականին։ 1962 թվականին ստեղծվել է ուսումնամարզական էսկադրիլիան, որը 1976 թվականին վերափոխվել է ուսումնամարզական ջոկատի, իսկ 1993 թվականին` ավիաուսումնական կենտրոնի։

Լրահոս
0