Հայտնի է վերելակներում դանակով կանանց հանդեպ բռնություն գործադրած անձը. տեսանյութ

© Пресс-центр Полиции РАПолиция РА задержала грабителя с ножом, орудовавшего в ереванских лифтах
Полиция РА задержала грабителя с ножом, орудовавшего в ереванских лифтах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերելակներում կանանց նկատմամբ դանակով բռնություն գործադրած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի բաժինը։

Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները: Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը: Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Նոյեմբերի 8-ին Էջմիածնի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվեց հենց Էջմիածնում և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը ձերբակալված է: Դեպքերի հանգամանքներն ու տուժողներին պատճառված վնասի չափերը քննությամբ պարզվում են:

Սարգիս Հովհաննիսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Լրահոս
0