Բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում գյուղացիների հաշվին

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է բանակի խնդիրներին` նշելով, որ մատակարարները գերշահույթ են ստանում գյուղացու հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլ մատակարարողներն այս տարի գյուղացիներից կարտոֆիլի կիլոգրամը 65-70 դրամով են գնում, իսկ զորամասերին ավելի բարձր գնով հանձնում: Տասը օր առաջ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի կարտոֆիլագործները 65 դրամով են կարտոֆիլ վաճառել: Նորակերտի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել են, որ գինն արդարացված չէ, բայց ստիպված են այդ քայլին գնալ:

«Անճարները տալիս են, բա ի՞նչ անեն: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն հանրապետությունում գործող շուկաներ տանել, չեն տալիս: Մնացածները վախենում են չիրացվի, մնա փչանա, ստիպված վաճառում են»,- ասացին նրանք:

Կարտոֆիլագործների խոսքով՝ բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում իրենց հաշվին: 80%-ի պարագայում գյուղացիներից կարտոֆիլ գնող եւ բանակին վերավաճառող միջնորդները գերշահույթ են ստանում` գրեթե ոչ մի աշխատանք չկատարելով։

«Սերմին փող ենք տալիս, վարին ու ցանքին՝ նույնպես: Հետո ամբողջ տարին էլի ենք ծախս անում՝ բուժանյութ ենք տալիս: Հողից հանելը կրկին ծախս է, տուն հասցնելը՝ նույնպես: Բայց ջրի գնով վերջում վաճառում ենք»,- սրտնեղել են նորակերտցիները:

Նույն գնով ՊՆ-ին կարտոֆիլ չեն պատրաստվում տալ Մեծ Մասրիկ համայնքում: Միջնորդները եկել են ու իրենց պայմանները ներկայացրել, գյուղացիներն էլ հրաժարվել են նրանց հետ առեւտուր անել: Բերքը քիչ է, կարտոֆիլագործը բարձր գին է սահմանել:

«Դա գին չի՝ ձեռառնոցի է: Մենք էդ գնով նրանց ապրանք չենք տա: Մեզանից երկու անգամ ավելի են եկամուտ ստանում: Մեզ մենակ չարչարանքն է մնում: Սերմի գինը սկսվում է 350 դրամից: Հոլանդականը 600 դրամով է վաճառվում: Հիմա ի՞նչ անենք` 600-ով առնենք, 65-ով ծախե՞նք»,- բողոքել են մեր զրուցակիցները:

Կարտոֆիլն այս տարի առատ չի եղել: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ երաշտը ազդել է բերքատվության ցուցանիշի վրա:

Լրահոս
0