Գերաստղերը Հայաստան են գալիս. 9 «Գրեմմի» արժանացած «Էմերսոնը» ելույթ կունենա Երևանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինն անգամ «Գրեմմիի» արժանացած «Էմերսոն» լարային քառյակը հանդես կգա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 11-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնը կներկայացնի դասական երաժշտության գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակին:

Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ չորս տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ և լավագույն մեկնաբանող:

Աշխարհահռչակ Մարկուս Միլլերի համերգով մեկնարկեց «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը - Sputnik Արմենիա
Երևանը ջազ է վայելում. բեմում հանրահայտ Մարկուս Միլլերն է

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Երևանում հանդես եկավ քառակի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:

Հետաքրքրական է, որ Ռենե Ֆլեմինգը և «Էմերսոն» լարային քառյակը միասին հանդես են եկել Լիրիկական Սյուիտ- սիրո պատմություն նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և «Էմերսոն» քառյակի համատեղ ելույթների օրերը եվրոպական քաղաքներում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո`ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Լրահոս
0