ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայի, որոնք մեղադրվում են գողության մեջ։ Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ նկատել է երեք անձանց, որոնք Գլենդելում մի առանձնատուն են մտնում հետնամուտքից, հաղորդում է latimes.com-ը։
Hey @GlendaleNP what’s going on at the Glendale @WholeFoods? Robbery?! pic.twitter.com/ALQPt7hWqQ
— Finite Dan (@d1rtydan) 6 ноября 2017 г.
Ոստիկանության փոխանցմամբ, երեքն էլ դեպքի վայրից հեռացել են մեքենայով, սակայն իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրանց և, մեքենան խուզարկելով, հայտնաբերել գողացված իրերը։
Ձերբակալել են երեք մարդու, որոնցից մեկն անչափահաս է։ Մյուս երկուսը 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են։