00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հայտնիներն արգելքի տակ են. ինչո՞ւ է YouTube–ն արգելափակել նրանց էջերը

Բաժանորդագրվել
Համացանցում տեղեկություն է հրապարակվել, որ հայ հայտնիների YouTube–ի ալիքների ավելի քան 70 էջ արգելափակել են։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մշակույթի հայտնի գործիչների յութուբյան ալիքների զանգվածային արգելափակումը, որը տեղի է ունեցել օրեր առաջ, մի քանի պատճառ կարող է ունենալ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավիճակը մեկնաբանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայկական ԶԼՄ-ների տվյալներով, արգելափակել են Սոնա Շահգելդյանի, Արմինկայի, Անահիտ Շահբազյանի, Գաբի Գալոյանի էջերը։

«Նախ, չեմ կարծում, որ այդ թիվը 70-ի է հասնում, թեև նրանցից շատերն ինձ համար անծանոթ մարդիկ են։ Անձամբ ես այդ ցուցակից գիտեմ ընդամենը 5-6 հոգու, բայց անուններ չեմ նշի… Սկսենք նրանից, որ YouTube-ը երբեք մանրակրկիտ չի նկարագրում կոնկրետ ալիքի կամ օգտատերին արգելափակելու պատճառը։ Այսինքն անհնար է հստակ իմանալ, թե իրականում ինչ է եղել», — ասաց փորձագետը։

Երկրորդ` որոշումն ընդունում է ոչ թե մարդը, այլ ռոբոտը, որը կարող է արգելափակել օգտատերին, եթե նրան որևէ բան դուր «չգա» օգտատերի պահվածքում, ավելացրեց Մարտիրոսյանը։ Երրորդ` ռոբոտը կարող է սխալվել։

Մեդիափորձագետի խոսքով, նման բան հաճախ է տեղի ունենում։

«Facebook-ի օրինակով մենք կարող ենք նման պատկեր տեսնել, երբ պարբերաբար արգելափակվում են բավականին նորմալ օգտատերերի էջեր` կասկածելով, որ դրանք կեղծ էջեր են։ Թեև, երբ օգտատերը բողոք է ներկայացնում, էջը վերականգնում են», — ավելացրեց Մարտիրոսյանը։

Дживан Гаспарян - Sputnik Արմենիա
Ջիվան Գասպարյանը միանում է «հուպ տվողների» բանակին. տեսանյութ

Կարևոր է, որ YouTube-ը հետո ծանուցում է ուղարկում այն մասին, թե ինչու էր էջն արգելափակվել։ Եվ ինչպես նշեց փորձագետը, ընդհանուր առմամբ կարելի է հասկանալ, թե ինչն է արգելափակելու պատճառ հանդիսացել։

Նրա խոսքով` հայ հայտնիների պարագայում խախտումները կապված են եղել խարդախության, սպամերի, մախինացիաների հետ։

«Հիմնականում նրանք անձամբ չեն վարում իրենց էջերը, դրանով զբաղվում են գործակալները, մենեջերները։ Կարծում եմ, որ շատերը տրաֆիկ են պատվիրում` դիտումներ, լայքեր։ Նրանք փորձում են ավելի շատ բաժանորդներ ձեռք բերել և ավելի լավը թվալ։ Արդյունքում այնպես է ստացվում, որ YouTube-ի բոտերը գեներացնում են տրաֆիկը, իսկ այդ ռեսուրսի արհեստական ինտելեկտը կարող է բացահայտել, որ արհեստականորեն թվեր են աճեցվել», — պարզաբանեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա ավելացրեց, որ որոշ դեպքերում «կոշտ» արգելափակում է լինում, որից հետո օգտատերը հետագայում այլևս չի կարող վերականգնել իր էջը։ Սակայն «աստղային» էջերի մի մասը վերջին 2-3 օրվա ընթացքում դուրս են բերվել արգելափակումից։

«Այնպես է լինում նաև, որ նախանձողները կամ չարագործներն են տրաֆիկ պատվիրում։ Օրինակ` մրցակիցը որոշակի գումար է վճարում թվերը բարձրացնելու համար, ձեր էջի վրա կասկածելի ակտիվություն է առաջանում։ Դրա պատճառով կարող են արգելափակել էջը», — նշեց Մարտիրոսյանը։

Սովորաբար զանգվածային արգելափակումներ լինում են այն դեպքում, երբ համակարգը վերանայում է իր ալգորիթմները, և YouTube-ի նոր ալիքներ են հայտնվում «թիրախի» տակ, այդ ալիքների օգտատերերը նույնիսկ չեն էլ կռահում, որ խախտել են ռեսուրսի կանոնները, պարզաբանեց փորձագետը։

Լրահոս
0