00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ առնչություն ունի փոխնախարարը Սորոսի դրամաշնորհի և ԼՀԲՏ համայնքի հետ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցБизнесмен Джордж Сорос
Бизнесмен Джордж Сорос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության համակարգողը վստահեցնում է` արդարադատության փոխնախարարը գումար է ստանում Սորոսի հիմնադրամից և պաշտպանում ԼՀԲՏ համայնքի իրավունքները։ Նախարարությունը բացարձակ սուտ է համարում այս հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հիմնականում Սորոսի հիմնադրամն է աջակցում, որ Հայաստանում ընդունվի քրեական նոր օրենսգիրքը, ըստ այդմ`պաշտպանվեն ԼՀԲՏ համայնքի իրավունքները, անցկացվեն գեյ-շքերթներ, միասեռական ամուսնություններ։ Այս համոզմունքն ունի Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

Նա հիշեցրեց` Քրեական օրենսգրքի նոր նախագծով` 197-րդ հոդվածը նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Նրա խոսքով` քրեական նոր օրենսգրքի նախագիծը շահագրգռված է առաջ տանել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

«Քոչարյանն ունի հասարակական կազմակերպություն, որը Սորոսի ֆոնդից մոտ 300 հազար դոլար դրամաշնորհ է ստացել։ Դա «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպությունն է։ Գուցե այստեղ անձնական շահագրգռվածություն կա»,-ասաց Նահապետյանը։

Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը։ Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում այդ հայտարարությունը որակեցին բացարձակ սուտ։

Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Սորոսի հիմնադրամի հայկական «թիրախները»

«ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը որևէ հասարակական կազմակերպության նախագահ չէ և որևէ կապ չունի դրամաշնորհի հետ»,-ասված է պատասխան նամակում։

Ի դեպ, Նահապետյանը քննադատում է նաև ՀՀ արդարադատության նախարարության ակտիվությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ընդունման հարցում։ Այստեղ ևս նախարարության պատասխանը չի ուշանում։

«Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությունը օրենքի հետ կապված հանրային քննարկումներին պայմանավորված է ՀՀ վարչապետի 567-Ա որոշմամբ, համաձայն որի, պարոն Քոչարյանը նշանակվել է օրենքի նախագիծը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար»,-Sputnik Արմենիային հայտնեցին արդարադատության նախարարությունից։

Տեղեկացնենք, որ 2016 թվականին հայկական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, ստացել են ավելի քան 1 մլն 752 հազար դոլարի դրամաշնորհ:

Իսկ վերջին 5 տարվա կտրվածքով այդ թիվն անցնում է յոթ միլիոն դոլարը։ Հիմնադրամի դրամաշնորհներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն:

Լրահոս
0