00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհաստանի հայերն առաջ ազնվականներին սուր էին մատակարարում, այսօր` քաբաբ

© Wikipedia / Radomil / Opera House in Poznańгород Познань
город Познань - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
300 տարի անց հայերը կրկին լեհական Պոզնան քաղաքում են։ Եվ կրկին` ներգրավված արևելյան բիզնեսում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Պոզնանում հայեր քիչ կային, սակայն այստեղ էլ նրանք իրենց հետքն են թողել, գրում է Miasto Poznaj լեհական քաղաքային կայքը։

Լեհական մամուլում տեղացի հայերի պատմությունը հիշում են համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ։ Այն հիմնադրվել է 1367 թվականին, երբ Կազիմիր Մեծ թագավորը Լվովի հայ եպիսկոպոս Գրիգորիին արտոնություններ շնորհվեց։

Հայերն ապրում էին, հիմնականում, այն քաղաքներում, որոնք անմիջապես գտնվում էին թագավորի ենթակայության տակ։ Սակայն երբ XVI-XVII դարերում Լեհաստանի ազնվական վերնախավը սկսեց իր հայրենիքը զարգացնել այն ժամանակվա Ռեչ Պոսպոլիտայի հարավ-արևելքում (այդ թվում ներկայիս Բելառուսում և Ուկրաինայում), այնտեղ էին հրավիրում նաև հայերին, որպեսզի զարգացող քաղաքներում առևտրով (հատկապես Արևելքից բերած ապրանքներով) և արհեստներով զբաղվողներ լինեն:

Հայկական առևտրական նավի մնացորդները հայտնաբերվել են Կարիբյան ծովի հատակին - Sputnik Արմենիա
Կարիբյան ծովի հայերը. ինչո՞ւ եվրոպացիներն օգտագործեցին հայկական սիմվոլիկան

Այդպես հայկական գաղութներ առաջացան Լվովում, Լուցկում, Կամենեց–Պոդոլսկում և նույնիսկ Վիլնայում։

Ինչպես այնտեղ, այնպես էլ Պոզնանում հայերը սկսեցին զբաղվել առևտրով։ Կարճ ժամանակ անց նրանք Թուրքիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից ներկրվող ապրանքների գլխավոր մատակարարները դարձան։

Գործվածքեղեն, գորգեր, մրգեր, զարդեր, համեմունքներ… Իսկ մարտական տրամադրված ազնվական լեհերը շատ էին գնահատում արևելյան զենք ու զրահն ու թրերը, որոնք կարելի էր գտնել հայերի տաղավարներում։

Պոզնանում եղել են նաև բազմաթիվ հայ վաճառականներ։ Այդ քաղաքը, որը Յագելոնյան թագավորների բարեհաճությունն էր վայելում,  XVI դարում դարձավ Արևելքի և Արևմուտքի կարևոր առևտրային խաչմերուկներից մեկը: Թե երբ այնտեղ հայեր հայտնվեցին, հստակ հայտնի չէ, սակայն արդեն 16-րդ դարի երկրորդ կեսին առուվաճառքի վկայագրերում արտասովոր ազգանուններ երևացին` լեհական «ովիչ»–ով քողարկված։

Թե ում մոտից գնել գորգերը, համեմունքներն ու սրերը, ազնվականները լավ գիտեին։ Քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի` Գուրեկների ազնվատոհմիկ ընտանիքի գլխավոր մատակարարներ դարձան Կասպեր Ադրիասովիչն ու Շիմոն Ավդեկովիչը։ Մեկ այլ առևտրական Դամասկոսի մետաքս էր վաճառում։ Նրան յուրայինների նման կոչեցին Պյոտր Օրմենա։

«Իսկ 1630 թվականին Թեոդոսիայի (այն ժամանակ` Կաֆա) հայերը սկսեցին զբաղվել առևտրով նաև հակառակ ուղղությամբ` արևմուտքից արևելք։ Լեհաստանով նրանք այնտեղ հոլանդական գործվածքեղեն էին արտահանում։ XVII դարի երկրորդ կեսից Պոզնանի ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ հայերը սկսեցին հեռանալ այնտեղից։ Սակայն ոմանք որոշեցին մնալ», – գրում է պարբերականը։

Նրանց սերունդներից շատերը հիշում են իրենց հայկական արմատների մասին։

Հայերի արտագաղթի նոր, հետխորհրդային ալիքը շատ առումներով կրկնում է պատմությունը. նրանք կրկին ծանոթացնում են լեհերին Արևելքի նրբություններին: Նրանցից է Ռոմիկ Ջամարգյանը, ով եղբայրների հետ (ինչը նույնպես բնորոշ է հայերին) բար և քաբաբանոց է աշխատացնում: Քաղաքի լավագույն քաբաբները կարելի է գտնել միայն այստեղ, վստահեցնում են տեղական թերթերը:

Լրահոս
0