Խառատյանը խոսել է Ջիգարխանյանի ողբերգության մասին. Աստծո պարգևը վերածվեց ապոկալիպսիսի

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկДмитирий Харатьян
Дмитирий Харатьян - Sputnik Արմենիա
Հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը պատմել է, որ վաղուց է ճանաչում Արմեն Բորիսովիչին և լավ գիտի, թե թատրոնի և կինոյի աստղն ինչ հարաբերություններ ուներ իր երիտասարդ կնոջ հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 Նոյեմբեր — Sputnik. Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը մեկնաբանել է իր ընկեր, դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում առաջացած սկանդալը, որը ակտիվորեն քննարկվում է այս մի քանի շաբաթների ընթացքում։

«Քանի որ մենք հարևաններ ենք, հաճախ էինք հանդիպում նաև թատրոնից դուրս. ես տեսել եմ նրան Վիտալինայի հետ սովորական կյանքում։ Վայելել նրանց նուրբ և հուզիչ հարաբերությունները։ Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես աստծո այդ պարգևը վերածվեց ապոկալիպսիսի», – «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է Խառատյանը։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կնոջ գաղտնի օֆշորները. ո՞ւր են անհետացել դերասանի հաշվեհամարի միլիոնները

Խառատյանը ներկա է գտնվել սկանդալի կիզակետում հայտնված զույգի հարսանեկան արարողությանը և հաճախ է մտածել, թե Արմեն Բորիսովիչի բախտը ինչպես է բերել, որ նա այդ տարիքում կողքին նման սիրող և հոգատար կին ունի։

Նա համոզված է, որ Ջիգարխանյանն ու Վիտալինան դեռ հնարավորություն կունենան հաշտվելու, պարզապես նրանք պետք է առանձին հանդիպեն, առանց վկաների և զրուցեն միմյանց աչքերի մեջ նայելով։ Իհարկե, դերասանը չի բացառում, որ ապագայում ամուսիններն ամեն դեպքում կբաժանվեն, սակայն գոնե չեն բաժանվի «որպես թշնամիներ»։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала