Թանկյանի 1–ին սաունդթրեքը. «Հպարտ և երջանիկ եմ այն ստեղծելու համար»

© Sputnik / Andranik GhazaryanКадр из клипа Сержа Танкяна и Кати Иванчиковой
Кадр из клипа Сержа Танкяна и Кати Иванчиковой - Sputnik Արմենիա
«System of A Down» ամերիկյան ռոք խմբի աստղ Սերժ Թանկյանը խոստովանել է, որ իրեն շատ հետաքրքիր և հաճելի էր աշխատել բելառուսական IOWA խմբի մենակատարուհի Եկատերինա Իվանչիկովայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Sistem of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի և IOWA ռուսական խմբի մենակատար Եկատերինա Իվանչիկովան համատեղ տեսահոլովակը «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի սաունդթրեքն է։

Տեսահոլովակը նկարահանվել է «Հիանալի օր մեռնելու համար» (A FINE MORNING TO DIE) երգի հիման վրա:

Սերժ Թանկյանի և Եկատիրինա Իվանչիկովայի տեսահոլովակն արդեն հայտնվել է համացանցում։ Պրեմիերիայի մասին Facebook սոցիալական ցանցի էջում տեղեկացրել է «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը։

«Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆիլմը նկարահանում են «ԿԻՏ Կինոստուդիան» և «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունները։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Sistem of a Down խմբի մենակատարն է։

Ռեժիսոր Իվան Շուրխովեցկու ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 30-ին: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Իլյա Մալակովը, Ալեքսեյ Սերեբրյակովը, Ալեքսանդր Իլյին Կրտսերը և Յուլիա Խլինինան: Ֆիլմը կներկայացնի Բաթու խանի՝ Ռուսիայի վրա հարձակվելու պատմությունը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала