Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ջանջուրյան. ՖԱՖ–ն այսօր չի աջակցելու հարազատ հավաքականին

© Facebook/SerojFafСергей Джанджурян ФАФ
Сергей Джанджурян ФАФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների ՖԱՖ ակումբը որոշել է այսօր չաջակցել հարազատ հավաքականին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՖԱՖ–ի հիմնադիր Սերգեյ Ջանջուրյանը։
Սերգեյ Ջանջուրյան

Հիշեցնենք,  որ այսօր` նոյեմբերի 9–ին, ժամը 18։00–ին տեղի կունենա Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը։

«Երթ չենք ունենալու, մարզադաշտում լինելու ենք լուռ։ Սա կարելի է որակել փոքր բողոքի ակցիա։ Որովհետև մենք սպասում էիքն, որ ֆուտբոլի պատասխանատուները որևէ մեկնաբանություն, պատասխան կունենան վատ ելույթներից հետո, բայց նման բան չեղավ։ Ֆուտբոլի պատասխանատուների արհամարհանքը երկրպագուների հանդեպ բարկացրել է մեզ»,–ասում է Ջանջուրյանը։

Նրա խոսքով` այս հանդիպման ընդամենը մի քանի հարյուր տոմս է վաճառվել։ Վերջին 7–10 տարում նման բան տեղի չէր ունեցել։

Լրահոս
0