00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկեղծ զրույց, կամ ինչու Նալբանդյանի այցը Իսրայելում աննկատ չանցավ

© twitter/Official page of MFA of ArmeniaВстреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху
Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իսրայելի իր գործընկեր և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մի շարք հարցեր է քննարկել:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Իսրայելի արտգործնախարար և վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ բոլորի հետ է անձնական զրույցներ ունենում: Նալբանդյանի հետ նա, մի շարք պաշտոնական միջոցառումներից հետո, հանդիպեց առանձին, տեղեկացրեց քաղաքագետ, «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

«Սա վկայում է կողմերի շահագրգռվածության ու վստահելի հարաբերությունների մասին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցինկերը:

Նրա խոսքով` Նալբանդյանի այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց Իսրայելի մասնագետների, միջազգային հարաբերություններով զբաղվողների և քաղաքագետների շրջանում:

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ցինկեր. «Հայաստանի և Իսրայելի մերձեցումն անհանգստացնում է Բաքվին»

Կասկած չկա, որ հայ-իսրայելական հարաբերությունները համագործակցության նոր փուլ թևակոխեցին. կողմերը խոսքերից գործի անցան, կարծում է Ցինկերը:

«Հայ-իսրայելական հարաբերություններում առկա դինամիկան այս տարի անցկացրած աշխատանքի արդյունք է, իսկ Իսրայելի վարչապետի կողմից Նալբանդյանին իր երկիր հրավիրելը դրա ապացույցն է», — ասաց նա:

Արտաքին գերատեսչության ղեկավարները առանձնազրույցի ժամանակ միանշանակ համաձայնության են եկել որոշակի հարցերի վերաբերյալ: Կողմերը ոչ միայն բացեիբաց քննարկել են կուտակված հարցերը, այլև առավելագույնս «մաքրել են» դաշտը երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նրանք փորձել են հասկանալ միմյանց: Ակնհայտ է, որ անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կուտակվել էին վերջին տարիների ընթացքում, կարծում է Ցինկերը:

Հայ-իսրայելական հարաբերություններն աշխուժացրել է «Հայաստան-Իսրայել» ֆորումի ոչ քաղաքականացված հասարակական հարթակը, որն աշխատում է բարեկամության միջխորհրդարանական խմբերին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև խորհրդատվությունների համար հենք է նախապատրաստում՝ երկու երկրի մասնագետների և կազմակերպությունների միջև հետագա համագործակցության համար:

Руководитель центра политических исследований фонда Нораванк Карен Веранян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վերանյան. Նալբանդյանի այցը որակական նոր փուլ կարող է բերել հայ-իսրայելական հարաբերություններին

Կարճ ժամանակում շատ ձեռքբերումներ է հաջողվել ունենալ: Երկու երկրների միջև ուղիղ չվերթեր են բացվել, հաճախակի են դարձել իշխանական կառույցների ներկայացուցիչների այցելությունները: Հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբին, սեպտեմբերին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-իսրայել» հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ:

Պատասխան այցով նոյեմբերի 6-7-ը Նալբանդյանը եղավ Իսրայելում: Նա հանդիպեց Իսրայելի կառավարության և խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Երուսաղեմի հայ հոգևորականության հետ: Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի և փոխխոսնակ Տալի Պլոսկովի հետ հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների նոր զարգացում կարող է դառնալ վիզային ռեժիմի չեղարկումը և, որպես հետևանք՝ դեսպանատան բացումը, սակայն դրա համար կողմերը դեռ պետք է համատեղ աշխատեն:

 

Լրահոս
0