Ուսանողներն ու վարչապետը լեզու չեն գտել. բողոքի ակցիան կշարունակվի

© Facebook/Aram AraratyanПремьер министр Карен Карапетян принимал студентов
Премьер министр Карен Карапетян принимал студентов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարեն Կարապետյանի հետ բողոքող ուսանողների հետ հանդիպման էին եկել նաև Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Քիչ առաջ ավարտվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և ՀՀ վարչապետի հանդիպումը։

Բողոքող ուսանողները դուրս եկան կառավարության շենքից։ Նրանց վրդովվեցրել էր հանդիպման ձևաչափը փոխելու վարչապետի քայլը։ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նախապես որոշված ձևաչափը, խախտվել է և հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Студенты протестуют против решения о прекращении отсрочки - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց անող ուսանողները մտան կառավարության շենք

Ուսանողները նշեցին, որ վաղը շարունակելու են դասադուլը:

Հիշեցնենք, որ արդեն 3–րդ օրը բանակից տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները բողոքի քայլերթով հասել էին կառավարության շենքի մոտ։

Նրանք ցանկանում էին հանդիպել Կարեն Կարապետյանի հետ։ Վերջինն էլ խոստացել էր` հանդիպումը կկայանա, սակայն առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ պետական բուհերի պետպատվեր համակարգում սովորող ուսանողների համար գործող օրենքով նախատեսված տարկետման իրավունքը։ Կառավարության հիմնավորմամբ` այդ քայլը միտված է վերացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Օրենքն առաջին (ոչ վերջնական) ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը հոկտեմբերի 27-ին։

Լրահոս
0