ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ խաղ, գրել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram–ի իր էջում։
Հայտնի հումորիստի կինն էլ տարբերվեց իր սուր հումորով` կյանքից վերցրած մի պատմություն պատմելով։
Ժաննայի խոսքով` նրանց որդին` Դանիելը, հարցրել է, թե որտեղ են նրանք ծանոթացել հայրիկի հետ։
«Մի շատ ուրախ հաղորդման ընթացքում»,– առեղծվածային պատասխան է տվել նա։
Տղան մտածել է, որ ծնողները ծանոթացել են «Արի ամուսնանանք» ծրագրի ժամանակ։
«Այսօր ՈՒՀԱ–ի` Ուրախների և հնարամիտների ակումբի, ծննդյան օրն է։ Այս ակումբում ուրախ մարդիկ սիրելի մասնագիտություն են ձեռք բերում, իսկ հնարամիտները` ամուսին։ Շնորհակալություն, ՈՒՀԱ։ Տոնդ շնորհավոր», – գրել է նա։
Շնորհավորանքներին են միացել աստղային զույգի բազմաթիվ բաժանորդներ՝ նշելով, որ նախկինում ՈՒՀԱ–ն ավելի ուրախ և հետաքրքիր էր։