Սարսափելի դեպք. տատը թոռանն այրել է վառարանում. տեսանյութ

Русская печь
Русская печь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղազախստանում սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել. տատը վառարանում այրել է նորածին թոռանը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ղազախստանի Դուբրովնոե գյուղում 62-ամյա տեղաբնակ Լյուբով Ռուսալիևան վառարանում ողջ-ողջ այրել է իր նորածին թոռնուհուն։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով КТК հեռուստաընկերությանը։

Երեխայի մայրն այդ պահին խանութում է եղել ավագ որդու հետ։ Տուն վերադառնալով՝ տղան առաջինն է տեսել վառարանում այրվող քրոջը։

Հայտնի է, որ Ռուսալիևան չարաշահում էր ալկոհոլը, բայց թոռնուհուն սպանելուց առաջ որոշել էր թողնել խմելը։

Հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0