ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը խոստովանել է իր մեղքը «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ժամանակ ավելի քան 50.4 մլն ռուբլու յուրացման մասին գործում, տեղեկացնում է Պետերբուրգի դատարանների մամլո ծառայությունը:
Դրանով հանդերձ, Հովհաննիսյանի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Հովհաննիսյանը ձերբակալվել է մայրաքաղաքում անցյալ տարվա նոյեմբերի 18-ին։
Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել նախկին փոխնահանգապետին խարդախության համար, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։