Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռուսաստանի ընտրանուն

© Football Federation of Armenia / Молодежная сборная Армении по футболу
Молодежная сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ռուսաստանի հավաքականին։

ԵՐԵՎԱՆ, 10 Նոյեմբեր — Sputnik. Երևանում այսօր ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական 7–րդ խմբի ընտրական փուլի խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1։2 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի երիտասարդական ընտրանուց։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցում էր Ռուասաստանի իր հասակակիցների հետ ։

Առաջին խաղակեսում հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: 24-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Զելիմխան Բակաևը գլխի հարվածով գրավել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

Երկրորդ կեսի մեկնարկում Ռուսաստանի ընտրանին կարողացավ կրկնապատկել հաշիվը: Աչքի ընկավ Ալեքսանդր Զուևը:

Լրահոս
0