Ինչո՞ւ են հայկական լոլիկները ոչնչացվել Ռոստովում. Հայաստանը բացատրություն է պահանջում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПомидоры на сельскохозяйственной ярмарке
Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոստովի մարզում 21 տոննա հայկական լոլիկի խմբաքանակ է ոչնչացվել, հայկական կողմը պարզաբանումների է սպասում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացատրություն է պահանջել Ռոսսելխոզնադզորի տարածաշրջանային վարչությունից հայկական լոլիկների խմբաքանակի ոչնչացման վերաբերյալ։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հատուկ խումբ է ստեղծել Հայաստանից ներմուծվող լոլիկի ծագումը պարզելու համար

Sputnik  Արմենիային ծառայությունից հայտնել են, որ հարցում են ուղարկել Ռոսսելխոզնադզորին և մեկնաբանության են սպասում։ Ծառայությունից նշեցին, որ Ռոստովում ոչնչացրած հայկական լոլիկների խմբաքանակի արտահանման մասին որևէ տեղեկության չեն տիրապետում։

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Ռոստովի մարզում հայկական լոլիկների խոշոր խմբաքանակ է ոչնչացվել, որը վտանգավոր վնասատու է պարունակել՝ հարավամերիկյան լոլիկի ցեց: Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով՝ 21 տոննա լոլիկը Հայաստանից էր ներմուծվել։ Խախտումը ստուգման ժամանակ բացահայտել էին Ռոսսելխոզնադզորի տեսուչները։

Ավելի վաղ հայտնում էին, որ Հայաստանի տարածքով թուրքական լոլիկների վերաարտահանում է իրականացվում։ Այդ երևույթը կանխելու նպատակով Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի տեղակալ Ռուսլան Դավիդովն ասել էր, որ ռուսական մաքսակետը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ այդ երկրների տարածքով դեպի Ռուսաստան թուրքական լոլիկների վերաարտահանումը կանխելու արդյունավետ միջոց է գտել։

Լրահոս
0