Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոզոյան. Դժվար թե Ղրղըզստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ–ից

© PhotolureЕрванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղրղըզստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը:
Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է ստեղծված ճգնաժամը։

«Ղազախստանի և Ղրղըզստանի խնդիրները կապված են Ղրղըզստանում իշխանության ձևավորման շուրջ, որի երկրի ընդդիմությանը բաց տեքստով աջակցել է Նազարբաևը։ Դա բերել է 2 երկրների հարաբերությունների սրմանը։ Ղրղըզստանի հետագա ճակատագիրը կախված է նրա ու Ղազախստանի հարաբերություններից։ Եթե այս 2 երկրների խնդիրները չհարթվեն, բավական լուրջ իրավիճակ կարող է ստեղծվել։ Այստեղ առանցքային դեր կարող է կատարել Ռուսաստանը, որովհետև 2 երկրներ էլ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետն ընդգծում է, որ չի կարծում, որ 2 երկրների հարաբերություններն այնքան բարդանան, որ Ղրղըզստանի որոշում կայացնի դուրս գալ ԵԱՏՄ–ից։

Լրահոս
0