Եղանակը փոքր–ինչ կտաքանա, բայց ձյանը պատրաստվելու ժամանակը մոտենում է. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` նոյեմբերի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 11-13, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։

Լրահոս
0