Հայոց գեներալներն ընդհատակ են անցել, երբ ՊՆ–ն աջակցության կարիք ունի

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян
XVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակ» թերթն անդրադարձել է զինապարտության մասին օրենքի ընդունմանը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, և նշում, որ հայոց գեներալները ոչնչով չեն աջակցում ՊՆ–ի ղեկավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել և ոչնչով չեն աջակցում բանակին և ՊՆ ղեկավարությանը։Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի`Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում։

Լրահոս
0