Ջիգարխանյանի կինը պատմել է առանց դերասանի համաձայնության նկարված տեսանյութերի մասին

© courtesy of Olga SlusarevaЖена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, բացառիկ հարցազրույց է տվել Sutnik-ին և պատասխանել իրեն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Սովորական տնային տեսանյութեր են։ Արմեն Բորիսովիչը հանրային մարդ է, հայտնի մարդկանցից շատերն են իրենց տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում, Sputnik Գրուզիային տված բացառիկ հարցազրույցում ասել է հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որն այս պահին Թբիլիսիում է

«Մենք տեղադրում էինք ներկայացումների փորձերի տեսանյութերը, ներկայացումների շուրջ նրա մտորումները, կամ ինչպես է նա մեքենա վարում` ի պատասխան այն սուտ բամբասանքների, թե իբր նա հիվանդանոցում է»,- ասել է Վիտալինան։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հաղորդավար Անդրեյ Մալախովը կարող է խնդիրների առաջ կանգնել իր վարած հաղորդման ընթացքում հրապարակված տեսանյութերի համար, որոնք նկարվել են Արմեն Ջիգարխանյանի կաբինետում տեղադրված գաղտնի տեսախցիկներով։

Վիտալինան կարծում է, որ թատրոնից կորած փողերի շուրջ բարձրացած աղմուկը ստորացուցիչ է նախևառաջ Ջիգարխանյանի համար։

Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
«Ես Ջիգարխանյանին սիրել եմ, և իմ դռները բաց են նրա առաջ». Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

«Ես չէի ուզում մեկնաբանել այս սկանդալը, որպեսզի չիջնեի նրան շրջապատող մարդկանց մակարդակին։ Ամեն ինչի մասին խոսում են հաշվետվությունները, որոնք կարելի է տեսնել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի կայքում։ Բայց մարդկանց համար կարևորը սկանդալն է։ Որևէ մեկն ուշադրության չի արժանացանում այն փաստը, որ մենք տևական ժամանակ միասին ենք ապրել` ամուսիններ չլինելով։ Ինչի՞ վրա կարող էի հույս դնել այն ժամանակ։ Մենք ապրում էինք 1 սենյականոց բնակարանում, թատրոնը պարտքեր ուներ, ի՞նչ ճոխության մասին կարող էր խոսք լինել։ Իմ կյանքում ավտոմեքենա է հայտնվել, երբ ես 36 տարեկան եմ եղել։ Ես արդարանալու պատճառ չունեմ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,-ասել է նա։

Երեկ` նոյեմբերի 9-ին, Մոսկվայում` Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասում, մեկնարկել է Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովկայայի ամուսնալուծության գործընթացը։ Ջիգարխանյանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ դիտարկվելու է միայն ամուսնալուծության հարցը, գույքային հարցերը, մասնավորապես երեք բնակարանի ճակատագիրը, առանձին են լուծվելու։ Ամուսնալուծվող ամուսինները նիստին ներկա չեն եղել։

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։ Տեղամասի մամուլի քարտուղարը Sputnik-ին հայտնել է, որ հայցվորը պնդում է` հարցը դռնփակ քննարկվի։

Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։

Լրահոս
0