Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի. Սեյրան Օհանյանի նվերը Սասուն Միքայելյանին

© Sputnik / Asatur YesayantsСейран Оганян
Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի 60-ամյակը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա են եղել «Ելքի» անդամները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ուշագրավն այստեղ միայն Սեյրան Օհանյանի մասնակցությունը չէ Սասուն Միքայելյանի ծննդյան տոնին, այլ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը միասին տոնական սեղանի մասնակից կդառնան»,- գրում է թերթը։

Ավելին՝ Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բաժակ բաժակի են զարկել, այլև միասին ջիգյարով պարել են ռեստորանի պարահարթակում։

«Վերջում Սեյրան Օհանյանը թանկարժեք իսպանական թուր է նվիրել հոբելյարին և բարեմաղթել. «Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի», ասել է ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող նախկին պաշտոնյան»,- նշված է հոդվածում:

Լրահոս
0