Հայ ծանրորդը՝ Ավստրալիայի եռակի չեմպիոն

© facebook / Sargis MartirosyanШтангист Саргис Мартиросян
Штангист Саргис Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ ծանրորդն Ավստրիայի եռակի չեմպիոն է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Ազգությամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն, գրում է armsport-ը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանն իր մասին նոր ֆիլմից բացառիկ կադրեր է ցուցադրել. տեսանյութ

Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:

Այս առաջնության արդյունքներով՝ 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թվականի առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

2015 և 2016 թվականներին Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն:

Լրահոս
0