ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: