Ծեծկռտուք Մխչյան գյուղում. կրակոցներ են հնչել, կա վիրավոր

© Sputnik / Aram NersesyanСтрельба на улице Бюзанда
Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik. Արարատի մարզում` Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին երեկ կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են նաև կրակոցներ։

Давташенский мост - Sputnik Արմենիա
Դավթաշենի կամրջից քաղաքացի է ընկել

Shamshyan.com-ի  տեղեկություններով` ոստիկաններն այդ վայրում զննություն են կատարել ու հայտնաբերել մի քանի բջջային հեռախոսներ եւ ծալովի դանակներ:

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հրանտ Պ.-ն է։

Ավելի ուշ  Արտաշատի ոստիկանները պարզել են, որ այդ հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հրանտ Պ.-ի եւ 41-ամյա Տիգրան Պ.-ի միջև։ Ծեծկռտուքի ժամանակ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Հրանտին:

Լրահոս
0