Մխիթարյանն իր մասին նոր ֆիլմից բացառիկ կադրեր է ցուցադրել. տեսանյութ

© AP Photo / Laurent Cipriani Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հպարտություն համարվող Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որի եզակի կադրերը կիսապաշտպանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իր մասին նկարահանած կենսագրական ֆիլմի մի հատված է տեղադրել։ Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի հինգշաբթի։

«Իմ վավերագրական ֆիլմը կարող եք դիտել հաջորդ հինգշաբթի #MUTV-ով»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին բացառիկ վավերագրական ֆիլմի նկարահանումներ է անցկացնում։

Гамлет Мхитарян с семьей - Sputnik Արմենիա
Արարատից Վալանս. Համլետ Մխիթարյանի թանկարժեք նվերը ֆուտբոլին ու Հայաստանին

Ֆիլմը, որի տևողությունը 60 րոպե է, կոչվում է «Միկին՝ հայ հերոսը»:

Այն կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք:

MUTV (Manchester United TV) հեռուստաալիք է, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։ Հեռուստաալիքն իր աշխատանքը սկսել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին։

Լրահոս
0