Համով Հայաստան. Գտնվել է հին հայկական աղանդերի բաղադրատոմսը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստանի» շրջանակներում հայտնի հայ խոհարար Սեդրակ Մամուլյանի խոհանոցում բացահայտել են յուրահատուկ «Անի քաղցրավենիք» աղանդերի բաղադրատոմսը։

Այն պատրաստելու համար ընդամենը 3 բաղադրիչ է պետք` բողկ, մեղր և հնդկական ընկույզ։

Այս բաղադրատոմսը բանահավաքչության ընթացքում հավաքագրվել է ԱՄՆ Տրանսիլվանիա նահանգից։ Բաղադրատոմսն այնտեղ են տարել 14–17–րդ դարում Անիից գաղթած մեր հայրենակիցները։

«Զարմացնում է ոչ միայն պատրաստման հեշտ եղանակը, այլ նաև  նման բաղադրիչների համադրությունը։ Մեր նախնիները ճիշտ էին սնվում։ Աղանդերը ևս պետք է օգտակար և հեշտ մարսելի լինի»,–ասաց Մամուլյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Լրահոս
0