Իրանում 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանում գրանցված երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Հայաստանի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս
0