Հայաստանը պատրաստ է օգնության ձեռք մեկնել Իրանին

© Sputnik / Asatur YesayantsУчебная тренировка МЧС Армении: "Организация защиты студентов и сотрудников в случае внезапного нападения противника"
Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն իր օգնությունն է առաջարկել Իրանին` ավերիչ երկրաշարժից հետևանքները վերացնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին աջակցելու հարցում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել։ Սա պաշտոնապես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին` 47–50 հոգանոց փրկարարական թիմը կազմ ու պատրաստ սպասում է հրահանգին։ Հենց հանձնարարեն, թիմը կմեկնի Իրան։

Այս պահին Իրանի կողմից խնդրանք չի հնչել իրենց փրկարարական ուժերին աջակցելու հարցում։

Լրահոս
0