Ուժեղ երկրաշարժ Իրանում՝ ավելի քան 370 զոհ, հազարավոր տուժածներ. լրացված

© AFP 2023 / Pouria PakizehСпасатели проводят поисково-спасательные работы после 7.3-балльного землетрясения в Сарполь-э-Захабе, провинция Керманшах, Иран /13 ноября 2017/
Спасатели проводят поисково-спасательные работы после 7.3-балльного землетрясения в Сарполь-э-Захабе, провинция Керманшах, Иран /13 ноября 2017/ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ 7,2 մագնիտուդ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 370 մարդ, հազարավոր տուժածներ կան։

​Երկրի ռազմավարական կենտրոնները չեն տուժել, սակայն ավերվածությունների չափը շատ մեծ է։ 70 հազար մարդ զրկվել է տնից։ ​Երկրաշարժից հետո եղած ցնցումների պատճառով մարդիկ գիշերել են փողոցներում։

​Իրանի երկրաշարժը գրանցվել է նաև Հայաստանում։​ Նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7,2 մագնիտուդով երկրաշարժ:

Լրահոս
0