Հոգատար պապիկը. Էրդողանը թոռան խաղալիք ավտոմեքենան «գողացել» է

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկար է հրապարակել, որտեղ նա խաղում է իր թոռան հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Ռեջեփ Թայիփ Էրդողանի Twitter-ի պաշտոնական էջը մի նկար է հրապարակել, որտեղ Էրդողանը խաղում է իր թոռներից մեկի հետ:

Նկարում երևում է, թե ինչպես է նա թոռանը սովորեցնում ղեկավարել հեռակառավարվող մեքենան:

«Երեխաների հետ անցկացրած մեր ամեն վայրկյանը, ավելի է արժևորում մեր կյանքը, մեր աշխարհը»,-նկարի տակ գրել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, 4 զավակ ունեն՝ 2 որդի և 2 դուստր: Նրանք ապրում են Անկարայում, աշխարհի ամենամեծ նախագահական նստավայրերից մեկում, որը ժամանակին պատկանել է հայի: Էրդողանի դուստրը երեք երեխա ունի, իսկ որդին՝ երկու:

 

Լրահոս
0