Դատապարտյալը փախուստի է դիմել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորն այս գիշեր փախուստի է դիմել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Թելման Ալավերդյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով:

Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում են զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Լրահոս
0