Իրանում այսօր սգո օր է. ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 445–ի

© AFP 2023 / Farzad MENATIЗемлетрясение в Иране
Землетрясение в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին տվյալներով` Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը խլել է 445 մարդու կյանք։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր` նոյեմբերի 14–ին, Իրանում երկրաշարժի զոհերի հիշատակի համար սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է  ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական Telegram ալիքին։

Землетрясение на границе Ирана и Ирака - Sputnik Արմենիա
Իրանի երկրաշարժից տուժածների և զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Տեղի ունեցած ողբերգության համար Իրանի իշխանությունները ցավակցել են Իրանի հոգևոր առաջնորդին, ժողովրդին, հատկապես, երկրաշարժից տուժած գոտիներում բնակվողներին։

«Կառավարությունը ցավակցում է զոհվածների հարազատներին և շուտափույթ առողջություն մաղթում վիրավորներին։ Անմեղ զոհվերի հիշատակը հարգելու և նրանց հարազատներին ցավակցելու համար նոյեմբերի 14–ին երկրում սգո օր է հայտարարված։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12–ի երեկոյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանում։ Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 445 մարդ, ավելի քան 6000–ը վիրավորվել է։

Լրահոս
0