Ռուսաստանի ԱԳՆ նախարարը պատրաստվում է այցելել Երևան և Բաքու

© Sputnik / Asatur Yesayants / Сергей Лавров
Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցերի ընթացքում Լավրովը կքննարկի Երևանի ու Բաքվի՝ արցախյան հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 14  նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է եկող շաբաթ Երևան ու Բաքու այցելելու մտադրության մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Եկող շաբաթվա սկզբին նախատեսում եմ մեկնել Երևան ու Բաքու։ Այս այցերն, առաջին հերթին, կապված են Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ»,- երեքշաբթի ասել է Լավրովը։

Նա նշել է, որ օրակարգում, անտարակույս, ներառված են երկկողմ հարաբերություններին առնչվող թեմաներ այդ երկրներից յուրաքանչյուրի հետ։

«Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ կփորձենք հասկանալ՝ որ փուլում ենք գտնվում արցախյան խնդրի կարգավորման գործում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո»,- ասել է նախարարը։

Լրահոս
0