Իսպանական նորաձևության հայկական դեմքը` Քիմ Քարդաշյանը կհայտնվի ամսագրի շապիկին

© AFP 2023 / ANGELA WEISSКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկահայ հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Իսպանիայի հեղինակավոր ամսագրերից մեկի համար։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է նորաձևության մասին իսպանական S Moda ամսագրի համար։ Այս մասին ամսագրի հեղինակները գրել են Instagram–ի իրենց էջում։

Ամսագիրը, որի շապիկը կզարդարի 37–ամյա Քիմը, լույս կտեսնի նոյեմբերի 18–ին։

Հաղորդավարուհու լուսանկարիչը բրիտանացի Դեվիդ Սլայփերն է, իսկ դիմահարդարը` Ֆրանչեսկա Րինչարին։

 

Քիմն ամսագրին հարցազրույց է տվել։ Նա պատմել է իր տրանսգենդեր խորթ հոր` Քեյթլին Ջենների ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին։

Ամսագրի հետևորդները միանգամից արձագանքել են Քարդաշյանի նոր լուսանկարին` հիացմունքով լի մեկնաբանություններ գրելով. «Ինչպիսի գեղեցկուհի», «Ազդեցիկ կին… դուք լավ աշխատանք եք արել», «Նա այնքան լավիկն է», «Գեղեցիկ շապիկ է։ Հիանալի է, որ կան մարդիկ, որոնք հասկանում են` Քիմը շատ ազդեցիկ կին է»։

Լրահոս
0