Արցախցի երիտասարդ դաշնակահարը միջազգային մրցույթում արժանացել է «Գրան-պրի» մրցանակի

© Из личного архива А.АрушанянПианистка Анаит Арушанян
Пианистка Анаит Арушанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երիտասարդ դաշնակահար Անահիտ Առուշանյանը փայլուն ելույթ է ունեցել միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնում:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահար Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան-պրի» մրցանակի, հաղորդում է Արցախպրեսը:

Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էր 26 երկրի ներկայացուցիչ:

«Հանդես եմ եկել Ռախմանինովի, Շոպենի, Բիզեի, Բրամսի ստեղծագործություններով և շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է դաշնակահարուհին և հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաև երկու այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր:

Առուշանյանի խոսքով՝ առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում:

© Из личного архива А.АрушанянԱնահիտ Առուշանյանի դիպլոմը։
Диплом гран-при пианистки Анаит Арушанян - Sputnik Արմենիա
Անահիտ Առուշանյանի դիպլոմը։
Լրահոս
0