Մարգարիտա Սիմոնյանը ցավակցել է լրագրողներին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Պետական Դումայում այսօր օրենսդրական ուղղումներ են ընդունել։ Դրանց համաձայն` օտարերկրյա ԶԼՄ–ները, որոնք արտասահմանից ֆինանսավորում են ստանում, կարող են «օտարերկրյա գործակալ» ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցավակցել է բոլոր լրագրողներին` Ռուսաստանի Պետական Դումայի ընդունած ԶԼՄ–օտարերկրյա գործակալների մասին օրենքի մեջ մտցված փոփոխությունների կապակցությամբ։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյան. երեխաներս հայերեն են խոսում

Այսօր Ռուսաստանի Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, համաձայն որի օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները կարող են Ռուսաստանում ճանաչվել «օտարերկրյա գործակալ»։ Օրենքի համաձայն՝ որոշումը, թե որ ԶԼՄ-ները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կայացնելու է ՌԴ արդարադատության նախարարությունը:

«Սրտանց ցավակցում եմ բոլոր լրագրողներին, որոնք տուժում են Վաշինգտոնի գործողությունների պատճառով», – RT–ն մեջբերում է Սիմոնյանի խոսքը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ տարբերվում է ռուսականից և չի սահմանափակում նորությունների ազատ հաղորդումը:

ՌԴ ԱԳՆ–ում այն ժամանակ հայտնեցին, որ Մոսկվան այդ իրավիճակին արձագանքելու միջոցներ է մշակում։

Լրահոս
0