7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

© Motion LoopСейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի ողջ տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբորի — Sputnik. Սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում:

 

Լրահոս
0