Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլին

© AFP 2023 / THOMAS SAMSONЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի այսօր կայանալիք առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում  է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Մրցաշարին մասնակցում է 18 գրոսմայստեր, այդ թվում` Լևոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (ՌԴ), Անիշ Գիրին (Նիդեռլանդեր) և ուրիշներ:

Նոյեմբերի 15-ին կայացել է մրցաշարի բացման արարողությունը, իսկ այսօր կայանալիք առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Լրահոս
0